
Բալետը որպես բողոքի ձև. (հետ-)ֆոլկլորային մոտիվի բողոքական բովանդակությունը
Սերգեյ Տրոիցկին
Էստոնիայի Գրական Թանգարան, Տարտու
Բողոքի սեմանտիկա ունեցող հումորային արտահայտությունները մնայուն են՝ անկախ ժանրից կամ պատմական համատեքստից։ Սույն, դասախոսության ընթացքում կներկայացվեն բալետին առնչվող որոշակի մոտիվներ, դրանց փոխակերպումները և փոխազդեցությունները։ ԽՍՀՄ-յան բալետի առաջատարության առասպելացման ու բալետի ակտիվ տարածման արդյունքում «Կարապի լիճ» բալետը սկսվեց հեռարձակվել հեռուստատեսությամբ ուշ խորհրդային պատմության ճգնաժամային պահերին, ինչի պատճառով այն սկսվեց ասոցացվել կոմունիստական առաջնորդների մահվան հետ։ Այս իմաստային կապը աստիճանաբար դարձավ ուշ խորհրդային անեկդոտների հիմք և կարծես թե պետք է այդտեղ էլ մնար։ Այս սեմանտիկան ակնհայտ էր և բազմիցս հիշատակվել է որոշ հումորային ֆոլկլորային ստեղծագործությունների մեկնաբանության մեջ։ Սակայն հենց այս մոտիվը նորից ի հայտ եկավ 2000-ականների վերջին և առավել արդիական դարձավ 2010-ականներին և 2020-ականների սկզբին՝ որպես փոփոխությունների (բռնապետի մահվան) ձգտման այլաբանական արտահայտություն։ Լայնամասշտաբ ներխուժումն ու ռուսների դիմադրությունը Պուտինին և Ուկրաինայի պատերազմին դարձրեցին այս մոտիվը բողոքի փոփ մշակույթի տարր։ Ի պատասխան՝ բողոքի փոփ մշակույթը խթանեց այս ֆոլկլորային մոտիվի նոր ձևերի զարգացումը։ Դրանք բոլորը նպաստում են բալետի՝ որպես բողոքի արտահայտման և դիմադրության գործիք դիտարկմանը։
փետրվարի 25-ին ժամը 18:30-ին, ք. Չարենց, 31/4, Կովկաս ինստիտուտի շենք, 3-րդ հարկ
Additional Details
Start Date - 2025-02-25
To register for this event please visit the following URL: →