
Որակական տվյալների վերլուծություն․ հավաքման ուղեցույց
Ապրիլի 12-ին սպասում ենք ձեզ որակական վերլուծությանը նվիրված աշխատարանին, որը տեղի կունենա Ե-կենտրոնում։
Հետազոտության, լրագրության և այլ վերլուծական աշխատանքներում անհրաժեշտ է որակական տվյալները վերլուծելու ունակություն: Այսպիսի տվյալների վերլուծությունը պահանջում է այլ մոտեցում: Ուստի ժամանակակից հասարակական գիտություններն ունեն որակական տվյալների վերլուծության իրենց ավանդույթները։
Մեր աշխատարանը երկու նպատակ ունի։ Նախևառաջ ծանոթանալու ենք որակական տվյալների վերլուծության տարբեր տեսակներին: Խոսելու ենք կոնտենտ-անալիզի, թեմատիկ վերլուծության, դիսկուրս անալիզի, ինչպես նաև այլ՝ քիչ հայտնի վերլուծության տեսակների մասին։ Երկրորդ նպատակն է գործնականում փորձարկել վերլուծության տեսակներից մեկը՝ թեմատիկը։ Դա անելու համար մենք միասին կկոդավորենք և ընտրված տեքստի մեջ կգտնենք թեմաները՝ օգտագործելով Atlas.ti ծրագիրը:
Աշխատարանի արդյունքում մասնակիցները կսովորեն տարբերակել տվյալների վերլուծության տարբեր տեսակները, գործնականում կսովորեն թեմատիկ վերլուծություն, ինչպես նաև կպարզեն, թե որտեղից իմանալ ավելին որակական տվյալների վերլուծության մասին:
Աշխատարանը օգտակար կլինի սոցիալական հետազոտողների, UX-հետազոտողների, լրագրողների, բիզնես վերլուծաբանների և բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են որակական տվյալների հետ։
Additional Details
To register for this event email your details to nelly.aghabekyan@gmail.com