Միգրացիայի ու անդրազգայնականության մարդաբանություն

Բանախոս՝

Սերգեյ Աբաշին

Լեզուն՝

Ռուսերեն

Օր/Ժամ՝

2022-10-20 00:00:00

Հասցե՝

-

20 20 people viewed this event.

Սանկտ-Պետերբուրգի Եվրոպական համալսարանի մարդաբանության ֆակուլտետն առաջարկում է Միգրացիայի ու անդրազգայնականության մարդաբանություն դասընթաց ազատ ունկնդիրների համար։

Դասընթացը կվարի պատմական գիտությունների դոկտոր Սերգեյ Աբաշինը, որը նաև «Этнографическое обозрение» (Մոսկվա), “Cahiers de l’Asie centrale” (Ֆրանսիա), “Acte Slavica Iaponica” (Ճապոնիա), “Ab Imperio” (Ռուսաստան-ԱՄՆ), “Journal of Central Asian History” (Նիդեռլանդներ) ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ է։

Միգրացիայի թեման այսօր հասարակական ու քաղաքական ամենակարևոր խնդիրներից մեկն է թե՛ Ռուսաստանում, թե՛ ամբողջ աշխարհում։ Միևնույն ժամանակ, միգրացիայի թեման մեծ ուշադրության է արժանանում ժամանակակից տեսական մտորումների կոնտեքստում, որտեղ հարցադրվում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ հասարակություն և մարդ, պետություն և պետական սահմաններ, արդիականություն և ավանդույթ և այլն։

Միգրացիայի մարդաբանություն դասընթացին մասնակցելով՝ դուք կուսումնասիրենք պատմագիտության առաջատար հայեցակարգերը, ինչպես նաև ձեռք կբերեք հետազոտություն կատարելու մեթոդաբանական ու գործնական հմտություններ։

Դասընթացի խնդիրն է յուրացնել միգրացիոն ուսումնասիրությունների հիմնական ուղղություններն ու մոտեցումները, ինչպես նաև վերլուծել քաղաքական պրակտիկաներն ու հասարակական հռետորաբանությունը, որ առնչվում են միգրացիայի հանրային ընկալումների հետ։ Առանձին ուշադրություն կհատկացվի անդրազգայնականությանը, որը մարդաբանության մեջ վերջին տասնամյակներում միգրացիայի ուսումնասիրման ամենատարածված տեսական մոտեցումներից մեկն է։

Դասընթացը սկսվում է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին և տևում է մեկ կիսամյակ։ Դասերին կարող եք մասնակցել միայն առցանց եղանակով։ Դասընթացի արժեքը 67200 դրամ է։ Վճարումը կատարավում է վերապատրաստման պայմանագրի կնքումից հետո։

Additional Details

To register for this event email your details to nelly.aghabekyan@gmail.com

Register using webmail: Gmail / AOL / Yahoo / Outlook

Date And Time

-
 
Location

-
 
Event Types

Event Category

Share With Friends