Ինչո՞ւ տեխնոլոգիաները, որոնք նախատեսված են լուծելու օգտագործողների խնդիրները, ի վերջո չեն գտնում իրենց սպառողներին: Ինչո՞ւ են օգտվողները դիմադրում կամ հրաժարվում նոր ապրանքներից և ծառայություններից, որոնք պետք է հեշտացնեին իրենց կյանքը: Ինչո՞ւ են իրականում ապրանքները օգտագործվում այլ կերպ, քան ծրագրավորողները պլանավորում էին: Սրանք այն հարցերն են, որոնց բախվում է յուրաքանչյուր պրոդուկտ թիմ (product team):
UX հետազոտողները և սոցիոլոգները, որոնք ուսումնասիրում են օգտվողների վարքագիծը Գիտության և տեխնոլոգիաների ուսումնասիրությունների (Science and Technology Studies) և Օգտագործողների ուսումնասիրությունների մոտեցումների շրջանակներում, տարբեր պատասխաններ են տալիս ոլորտի համար այս կարևոր հարցերին: Ահա թե ինչու, Ե-Կենտրոնը (Երևան), Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի հետ համատեղ, սկսում է քննարկում պրոդուկտ թիմերի (product teams) և սոցիալական հետազոտողների միջև տեխնոլոգիաների օգտագործողների վերաբերյալ:
Քննարկումը կծավալվի է երեք հիմնական թեմայի շուրջ՝
Օգտագործողների մշակույթները։ Պոտենցիալ օգտվողները հակված են ապրել իրենց արդեն հաստատված մշակույթների շրջանակներում՝ պրոֆեսիոնալ, սեռային, սերնդային: Մենք կխոսենք այն մասին, թե ինչպես են այս մշակույթները ազդում մարդկանց ցանկությունների և նոր ապրանքներ և տեխնոլոգիաներ օգտագործելու կարողության վրա:
Օգտատերերի անբացատրելի ուղիները։ Շատ հաճախ մարդիկ ոչ միայն գնում են իրենց համար նախապես մշակված ճանապարհով, այլև լրացնում, փոխում են այն, երբեմն անճանաչելիորեն։ Մենք կիմանանք, թե ինչպես և ինչու է դա տեղի ունենում, և կքննարկենք, թե այս դեպքում ինչ պետք է անեն պրոդուկտ թիմերը (product teams):
Ծրագրավորողների՝ իրենց իսկ ստեղծած արտադրանքի փորձարկումը: Ինչպե՞ս է թիմն մշակում, հասկանում և փորձարկում սեփական ապրանքներն ու ծառայությունները: Ինչպե՞ս է օգտագործողների հետազոտումը դառնում արտադրանքի մշակման գործընթացի մաս: Ի՞նչ դժվարություններ են առաջանում ճանապարհին: Մենք կանդրադառնանք պրոդուկտ թիմերում (product teams) հետազոտության մշակույթի զարգացմանը։
Կլոր սեղանի ձևաչափով UX-ով զբաղվող հետազոտողներն ու օգտագործողների սոցիոլոգները կքննարկեն նոր ապրանքների և տեխնոլոգիաների մշակման պրակտիկայից կոնկրետ դեպքեր:
Հրավիրում ենք միանալ քննարկմանը ինչպես օֆլայն, այնպես էլ առցանց։
Նախապես գրանցումը պարտադիր է։
Միջոցառումը նախատեսված է CX/UX մասնագետների, պրոդուկտ մենեջերների, դիզայներների, ծրագրավորողների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիաների օգտագործմամբ:
Առցանց միջոցառումը կանցկացվի Zoom հարթակում։
Օֆլայն միջոցառումը կանցկացվի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 18.00-ին (GMT+3), հետևյալ հասցեում՝ ք.Երևան, Չարենցի փ․, 31/4
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել։
Մոդերատոր՝ Անդրեյ Կուզնեցով, սոց․ գ. թ., հետազոտող, ԳՏՈւ կենտրոն, Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարան:
Բանախոսներ՝
Աննա Չեռնիշ, սոց․ գ. թ., UX հետազոտական խմբի ղեկավար, VK Գովազդային տեխնոլոգիաների թիմ
Լիլյա Զեմնուխովա, սոց․ գ. թ., հետազոտող, ԳՏՈւ կենտրոն, Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարան, Scholar-in-Residence, Deutsches Museum (Մյունխեն)
Նատալյա Սպրոգիս, SberMarket-ի Օգտատերերի հետազոտության տնօրեն
Նիկոլայ Ռուդենկո, սոց․ գ.թ., գիտաշխատող, ՀՊԾ կենտրոն, Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարան, Ե-Կենտրոնի գիտաշխատող (Երևան)