Փոխվում է ամեն ինչ՝ կլիման, հասարակությունը, լանդշաֆտները

Բանախոս՝

-

Լեզուն՝

Անգլերեն
Ռուսերեն

Օր/Ժամ՝

2023-10-06 00:00:00

20 20 people viewed this event.

«Փոխվում է ամեն ինչ՝ կլիման, հասարակությունը, լանդշաֆտները» միջազգային գիտաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 6-7-ին, Ibis Yerevan հյուրանոցում (Հյուսիսային պողոտա 5/1)։ Բոլոր հետաքրքրվողներին հրավիրում ենք գրանցվել և մասնակցել պանելային քննարկումներով և ելույթներով լի միջոցառմանը։

ԾՐԱԳԻՐ

III միջազգային գիտաժողով
«ՓՈԽՎՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ՝ ԿԼԻՄԱՆ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԸ»
6-7 հոկտեմբերի 2023 թ., Երևան, Հայաստան

Տյումենի պետական համալսարան (Բնապահպանական և սոցիալական հետազոտությունների դպրոց (AnthropoSchool)),
Գիտության և տեխնոլոգիաների հետազոտությունների կենտրոն (STS կենտրոն),
ՍՊԵՀ միջազգային կրթության կենտրոն (Ե-կենտրոն)
Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժին

Արդիականության դարաշրջանի դասագրքային սահմանումը կարող է հնչել այսպես՝ «Ամեն ամուրը հալվում է օդում»: Դարավոր ավանդույթներն ու ինստիտուտները, տնտեսական կյանքի և հասարակական կազմակերպման ձևերը փլուզվեցին հեղափոխությունների, արդյունաբերականացման և աշխարհիկացման հարձակվողական թափից: Այնուամենայնիվ, տրված սահմանման մեջ կա մեկ զարմանալիորեն կայուն տարր՝ հենց օդը: Բավական երկար ժամանակ հետազոտողները դիտարկել են շրջակա միջավայրը կա՛մ որպես անշարժ տեսարան, որը զուտ ետնաբեմ է ծառայում արդիականության դարաշրջանի դրամաների համար, կա՛մ որպես պասիվ օբյեկտ, որը պետք է նվաճել կամ պաշտպանել։ Համաշխարհային էկոլոգիական ճգնաժամը, որի առջև այժմ կանգնած են Երկիր մոլորակը և մարդկությունը, փոխում է մեր մոտեցումները արդիականության սահմանման վերաբերյալ: Այն ստիպում է մեզ քննարկման կենտրոն բերել մարդկային քաղաքակրթության և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների խնդիրը, և ավելի ու ավելի հաճախ է արդիականության հայեցակարգին փոխարինելու գալիս Անթրոպոցենի հայեցակարգը: Նախկինում առանձին, նույնիսկ մեկուսի բնապահպանական ուսումնասիրությունները դառնում են գիտակարգային խաչմերուկ, որի շուրջ կառուցվում են նոր մոտեցումներ, ինչպես հումանիտար, այնպես էլ բնական գիտությունների տարբեր ոլորտներում: «Փոխվում է Ամեն ինչ՝ կլիման, հասարակությունը, լանդշաֆտները» գիտաժողովը փորձ է վերամտածելու արդիականության մեր ընկալումները: Մենք նախատեսում ենք քննարկել, թե ինչպես են էկոհամակարգերը օգտագործվում, ոչնչացվում, կոնցեպտուալացվում և ստեղծվում մարդկային հասարակությունների կողմից: Բացի դրանից, մենք ուզում ենք անդրադառնալ ժամանակակից տնտեսության, մշակույթի, քաղաքական և սոցիալական կառույցների հարաբերականորեն նյութական պայմանականությանը։

Additional Details

To register for this event email your details to nelly.aghabekyan@gmail.com

Register using webmail: Gmail / AOL / Yahoo / Outlook

Share With Friends