
Ոչ առեւտրային նախագծերի եւ կազմակերպությունների ֆինանսական կազմակերպման եւ կառավարման համակարգը
«ՍՊԵՀ միջազգային կրթության կենտրոն» հիմնադրամը հրավիրում է ձեզ հանդիպման ոչ առևտրային հատվածի կառավարման մասնագետ, Սանկտ Պետերբուրգում Եվրոպական համալսարանի ռեկտորի խորհրդական Սվետլանա Լավրովայի հետ, որը հանդիսանում է Ռուսաստանի ամենամեծ էնդաումենթներից մեկի՝ ՍՊԵՀ էնդաումենթ ֆոնդի տնօրենը։։
Բանախոսի և մասնակիցների միջև ոչ պաշտոնական երկխոսության մթնոլորտում կզրուցենք շահույթ չհետապնդող ծրագրերի կազմակերպման և կառավարման մասին։ Կքննարկենք թե ինչպես է հնարավոր ապահովել ամուր ֆինանսական հիմք նման նախաձեռնությունների գոյության համար: Սվետլանան կխոսի Եվրոպական համալսարանի էնդաումենթ ֆոնդի ստեղծման փորձառության մասին, և այն մասին, թե ինչու է դրամահավաքը ոչ թե զուտ նվիրատվությունների հավաքում է, այլև կառավարման հայեցակարգ: Եթե դուք աշխատում եք շահույթ չհետապնդող հատվածում կամ նախատեսում եք հիմնադրամ ստեղծել, ապա մեր հանդիպման ժամանակ կարող եք ոչ միայն զրուցել փորձագետի հետ, այլև աջակցություն գտնել համախոհների շրջանակում:
Հանդիպումը տեղի կունենա մեկնող տարվա ամենակարճ օրը՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 19:00-ին, Երևանում, Չարենցի 31/4 հասցեում։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:
Additional Details
To register for this event email your details to nelly.aghabekyan@gmail.com