
Մոռացված Ռես Պուբլիկան կամ ինչու՞ հաղթեց լիբերալիզմը
Ընթերցանության ակումբը շարունակում է իր շրջագայությունը։ Հանդիպում ենք նոյեմբերի 15-ին, ժամը 19:00-ին Աբովյան 1/1 հասցեում գտնվող A1 Art Space սրճարանում։
Ահա Ձեր հաղորդագրությունն Ակումբի համակարգող Ասյա Կրամերից։
«Ի՞նչ ենք մտածում «լիբերալիզմ» բառը լսելիս։ Խնդրում եմ, հիմա չպատասխանել, մտապահեք այն մեր սպասվող ընթերցանության համար։ Իսկ ինչի՞ մասին ենք մտածում, երբ լսում ենք «հանրապետականություն» բառը։ Բացի ԱՄՆ-ում քաղաքական կուսակցության հետ նույնականացումից երևի ուրիշ բան մտքիս չի գալիս: Ինչո՞ւ են շատերն առանց երկար մտածելու խոսում «ազատականության» և «ազատական արժեքների» մասին, իսկ «հանրապետականության» մասին դժվար թե նույնն ասենք։
Հանրապետականությունը, որը սկիզբ է առել Հին Աթենքում և Հռոմում, ծաղկել է միջնադարյան և Վերածննդի դարաշրջանի Եվրոպայում, հարուստ քաղաքական բառապաշար է ապահովել Ֆրանսիայի և Ամերիկայի հեղափոխական շարժումների համար, ինչպես նաև տեղ է գտել 19-րդ դարի տարբեր հակակայսերական, հակամիապետական և հակակապիտալիստական շարժումներում։ Ինչո՞ւ այն անցյալում մնաց:
Արդյո՞ք լիբերալիզմն այն կուլ տվեց։ Հուսով եմ, որ շատ հետաքրքիր քննարկում կունենանք այս թեմայի շուրջ, անկախ նրանից, կարծում եք, հանրապետականությունը անցած դարաշրջանի վերապրուկ է, թե պարզապես սպասում է իր վերածննդին։
Հ․Գ․ Վիճակահանությունն ավելի ժողովրդավարական է, քան ընտրությունները»։
Մեր ընթերցանության ակումբին միանալու համար անհրաժեշտ է տիրապետել առնվազն B մակարդակի անգլերենի և հետաքրքրված լինել թեմայով։
Չմոռանաք նախապես գրանցվել և հրավիրել ձեր ընկերներին։
Ինչպես միշտ, մասնակցության արժեքն ընդամենը սրճարանի բարից/խոհանոցից որևէ պատվերն է։
Additional Details
Date And Time
2023-11-15