
Վայրի բույսերի տնտեսությունը. էկոլոգիան, գիտելիքն ու միջազգային առևտուրը ուշ Խորհրդային շրջանում։
Աննա Սոկոլովան
Օստրավայի համալսարանի (Չեխիայի Հանրապետություն) Պատմության ֆակուլտետի ավագ գիտաշխատողը։
Ի՞նչպես վայրի հատապտուղները, սնկերն ու խոտաբույսերը դարձան Սոցիալիստական տնտեսության մաս։
Սառը պատերազմի ընթացքում Խորհրդային Միությունում վայրի բույսերի փնտրտուքը ոչ միայն գոյատևման համար անհրաժեշտ առօրյա կյանքի մի մաս էր, այլև պլանային տնտեսության առանցքային տարր։ Բնական հումքի գնումը, մշակումը և արտահանումը՝ կազմակերպված սպառողական կոոպերատիվների տարածքային մասնաճյուղերի միջոցով, ներգրավում էր հազարավոր գյուղաբնակների երկրի ամբողջ տարածքով մեկ։
Վայրի բույսերի բերքահավաքն ու մշակումը գյուղացիների համար ոչ միայն լրացուցիչ եկամուտի աղբյուր էր, այլև ներգրավում էր նրանց համաշխարհային առևտրի և գիտական ցանցերի մեջ։
Ինչպե՞ս էին կենսաբանները, սելեկցիոներներն ու տնտեսագետները ձևավորում Խորհրդային տնտեսության բնական ռեսուրսները։ Ինչպե՞ս էր գիտելիքը փոխանցվում հավաքագրողներից գնորդներին։ Եվ ինչու՞ էին այս, առաջին հայացքից աննշան թվացող փորձառությունները, նոր դիտանկյունից ներկայացնում Խորհրդային միության սոցիալական և տնտեսական պատմությունը։
ապրիլի 9-ին ժամը 19:00-ին, ք. Չարենց, 31/4, Կովկաս ինստիտուտի շենք, 3-րդ հարկ
Additional Details
Start Date - 2025-04-09
To register for this event please visit the following URL: →