
Կայսերական անցյալը և կայսրությունների ժառանգությունը ժամանակակից Եվրասիայում
Ինչպե՞ս դառնալ մերօրյա Ռուսաստանում և հետխորհրդային երկրներում կատարվող իրադարձությունների փորձագետ։ Լավագույն միջոցը կլինի ընտրել այնպիսի համալսարան, որն ունի փայլուն հեղինակություն, ուժեղ դասախոսական կազմ և համապատասխան ծրագրեր, որոնցում հաշվի են առնվում ընթացիկ փոփոխությունները: Սանկտ Պետերբուրգում Եվրոպական համալսարանը, ՍՊԵՀ միջազգային կրթության կենտրոնի (Ե-կենտրոն) հետ համատեղ, սկսում է վերապատրաստման ծրագրեր՝ նվիրված Ռուսաստանի եւ հետխորհրդային երկրների անցյալի, ներկայի եւ ապագայի ուսումնասիրությանը: Ուսուցման գործընթացում միավորվում են ՍՊԵՀ-ի կրթական եւ հետազոտական լավագույն ավանդույթները՝ հասանելի դարձնելով գիտելիքը աշխարհի բոլոր ուսանողների, գիտնականների եւ մասնագետների համար: Մենք առաջարկում ենք անվտանգ միջավայր և բարձրորակ դասավանդում ՍՊԵՀ-ի, ինչպես նաև հայաստանցի և օտարերկրյա գիտնականների ու դասախոսների կողմից: Սա հիանալի հնարավորություն է ուսումնասիրելու հետխորհրդային տարածաշրջանը հենց ներսում:
ՍՊԵՀ-ը հրավիրում է բակալավրի կոչում ունեցող կամ ընթացիկ մագիստրոսական ու ասպիրանտական ծրագրերում գտնվող ուսանողներին, լրագրողներին և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները տարածաշրջանի վերաբերյալ։ Ծանոթացե՛ք այն բոլոր կարևոր առավելություններին, որ կունենաք՝ մասնակցելով ուսումնական այս ծրագրերին։
- Սովորում եք միջազգային լավագույն գիտնականներից և դասախոսներից, տնտեսագիտության, քաղաքականության և պատմության փորձագետներից:
- Ուսուցումն անգլերենով է:
- Ծրագրերի տևողությունը տատանվում է 2-ից 15 ամիս, ուստի վերապատրաստման մեկնարկից արդեն 2 ամիս անց կարող եք կիրառել ձեր ձեռք բերած գիտելիքները:
- Նոր գիտելիքները բացում են աշխատանքի և կարիերայի նոր հեռանկարներ:
Մասն եք կազմում Եվրոպական համալսարանական համայնքի, որը միջազգային մասնագետների բարեկամական ընկերակցություն է: ՍՊԵՀ-ի հաջորդ միջազգային ծրագիրը մեկնարկում է ապրիլին։ Ուսանողները կունենան ոչ միայն ինտենսիվ դասախոսություններ և սեմինարներ, այլև հարուստ մշակութային ծրագիր։ Սա խիստ յուրօրինակ համադրություն է. դուք կարող եք ճանապարհորդել, սովորել և կատարելագործել ձեր գիտելիքները՝ հենվելով իրական դեպքերի հետազոտության վրա: Գարնանային ծրագրի շրջանակներում կուսումնասիրենք ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԸ ԵՎ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ:
Իմացե՛ք ավելին ՍՊԵՀ-ի միջազգային ծրագրերի մասին կայքից՝ https://eusp.org/en/international և միացեք առանց հապաղելու:
Additional Details
To register for this event email your details to nelly.aghabekyan@gmail.com
Date And Time
2023-05-31