
«Ռուսական Անատոլիայի» շուրջ մտորումներ. Կայսերական գաղութականացման նախագծերը Արևմտյան Հայաստանում 1877–1916 թվականներին
Բանախոս՝
Մաշա Ցերովիչ
Պրոֆեսոր Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցում (École des hautes études en sciences sociales, EHESS)
Ռուսական, Կովկասյան, Արևելաեվրոպական և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների կենտրոնի (CERCEC) տնօրեն
Համաներկայացնող՝
Նաիրա Սահակյան
ԱսիստենտպրոֆեսորԱմերիկյանՀամալսարանումՀայաստանում
Դասախոսության ընթացքում դոկտոր Ցերովիչը կներկայացնի 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբին Ռուսական կայսրության նպատակներն ու ձգտումները։ 1878 թվականին Ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռուսական կայսրությունը իրեն կցեց Բաթումիի և Կարսի շրջանները։ Ինչպես փաստում է հետազոտողը, ռուսական ռազմական իշխանությունները այդ տարածքները չէին ընկալում պարզապես որպես արդեն գոյություն ունեցող Կովկասի վարչական համակարգի շարունակություն։ Ընդհակառակը՝ դրանք դիտարկվում էին որպես նոր գաղութական նախագիծ՝ փորձ սրբագրելու Կովկասում նախկին կայսերական կառավարման ձախողումները։
Կարսը հայկական նահանգին ինտեգրելու կամ դա որպես հայկական հողերի միավորման սկիզբ ընկալելու փոխարեն, ռուսական իշխանությունները տարածաշրջանը պատկերացնում էին որպես առանձին ծրագիր։ Հողային և ժողովրդագրական հատուկ քաղաքականության միջոցով նրանք ձգտում էին ձևավորել այն, ինչ դոկտոր Ցերովիչը կոչում է «Ռուսական Անատոլիա»՝ ռուսական գաղութային ծայրամաս, որը պիտի կտրվեր Կովկասի պատմական ու ինստիտուցիոնալ ժառանգությունից։
Օրը՝ Ապրիլի 16 Ժամ՝ 19:00 Հասցե՝ Չարենցի փ․ 31/4, 3-րդ հարկ
Additional Details
Start Date - 2025-04-16
To register for this event please visit the following URL: →