
Իրավունքի սոցիոլոգիայի մասին դասախոսությունների շարք ՍՊԵՀ Իրավակիրառության խնդիրների ինստիտուտի կողմից
Մարտի 14-ին և 16-ին տեղի կունենա դասախոսությունների շարք, որը կվարեն Սանկտ Պետրբուրգում Եվրոպական համալսարանի Իրավակիրառության խնդիրների ինստիտուտի գիտաշխատողները։ Միջոցառումները կանցկացվեն երեք վայրերում՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, Ռուս-հայկական համալսարանում (ՀՌՀ) և Ե-Կենտրոնում։ Դասախոսությունները կլինեն ռուսերենով։ Դասախոսությունների ցանկը և դրանց հետ կապված բոլոր տեղեկությունները կարող եք գտնել ստորև.
ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ՍՊԵՀ-Ի ԻՐԱՎԱԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՓՈՐՁԸ
ԲԱՆԱԽՈՍ՝ ԵԿԱՏԵՐԻՆԱ ԽՈՋԱԵՒ
ՎԱՅՐԸ` ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒ
ԱՄՍԱԹԻՎ ԵՒ ԺԱՄ՝ՄԱՐՏԻ 14, 19։00
Եկատերինա Խոջաևան ամփոփ կներկայացնի իր և իր գործընկերների դաշտային հետազոտությունների փորձը Ռուսաստանի ոստիկանության և դատարանների վերաբերյալ: Ինչպե՞ս և ի՞նչ կարող ենք հասկանալ ուժային կառույցների աշխատակիցների և դատավորների մասին, եթե… 1) մենք ունենք սահմանափակ հասանելիություն 2) տեղեկատուները չեն վստահում հետազոտողին 3) մեր ժամանակը սահմանափակ է։
ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԵՖՈՐՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ. 2016–2023 ԹԹ.
ԲԱՆԱԽՈՍ` ՌՈՒՍԼԱՆ ԿՈՒՉԱԿՈՎ
ՎԱՅՐԸ` ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԱՄՍԱԹԻՎ ԵՒ ԺԱՄ՝ՄԱՐՏԻ 16, 10:45
2016 թվականի վերջից Ռուսաստանում իրականացվում են վերահսկիչ գործունեության ռեֆորմներ։ Դրանք բազմաթիվ նորամուծություններ բերեցին վերահսկումն իրականացնող մարմինների գործունեության մեջ. ռիսկի վրա հիմնված մոտեցում, ստուգումներ իրականացնելու սահմանափակումներ, կարգավորիչ գործընթացի թվայնացման փորձեր, ինչպես նաև պարտադիր պահանջների կրճատում (կարգավորիչ Գիլյոտին): Զեկույցը ներկայացնելու է Բարեփոխման հիմնական փուլերը և Իրավապաշտպանության հիմնախնդիրների ինստիտուտի կատարած հետազոտության արդյունքները:
ՎԵՐԱԴԱՐՁ. ՆԱԽԿԻՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՌԻՍԿԵՐՆ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԲԱՆԱԽՈՍ` ՔՍԵՆԻԱ ՌՈՒՆՈՎԱ
ՎԱՅՐԸ` ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԱՄՍԱԹԻՎ ԵՒ ԺԱՄ՝ՄԱՐՏԻ 16, 12:50
Ազատվելով ուղղիչ հիմնարկից՝ պատիժը արդեն կրած անձը նոր մարտահրավերների ու ինքն իրեն ուղղված հարցադրումների առաջ է կանգնում։ Պե՞տք է վերադառնամ այն ապրելակերպին, որն ինձ հասցրեց այս կետին, թե՞ պետք է փոխեմ այն: Ինչպե՞ս կարող եմ փոխել ուրիշների վերաբերմունքը, ովքեր չեն ցանկանում առնչվել դատված անձի հետ: Ինչպե՞ս վերականգնեմ ընտանիքիս վստահությունը: Այս և այլ հարցերին յուրաքանչյուր ազատված անձ պատասխանում է յուրովի։ Բացի նրանից, ինչ մարդն ինքը կարող է անել, հասարակությունը նույնպես կարող է մեծապես ազդել նրա սոցիալական հարմարվողականության վրա՝ աջակցելով կամ մերժելով մարդուն։ Ազատվածների սոցիալական վերաինտեգրման ձախողումը կարող է թանկ արժենալ նրանց և հասարակության համար՝ կրկնվող հանցագործություններ և վերադարձ ազատազրկման վայրեր։ Դասախոսության ժամանակ մենք կխոսենք նրանից, թե ինչ գործոններ են մեծացնում նախկին բանտարկյալների սոցիալական հարմարվողականության մեջ հաջողության հասնելու հավանականությունը։
ԻՐԱՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԹԵՌՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԲԱՐԵԼԱՎՈՒ
ԲԱՆԱԽՈՍ` ԴԵՆԻՍ ՍԱՎԵԼԻԵ
ՎԱՅՐԸ` ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԱՄՍԱԹԻՎ ԵՒ ԺԱՄ՝ՄԱՐՏԻ 16, 14:30
Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի Իրավակիրառության խնդիրների ինստիտուտը արդեն երկար ժամանակ հետազոտում է իրավական ակտերի ընթեռնելիության խնդիրը։ Արդյոք դրանք պետք է հասկանալի լինեն բոլորի՞ն, թե՞ միայն մասնագետներին։ Ինչպե՞ս սահմանել և համեմատել իրավական փաստաթղթերի ընթեռնելիությունը, այդ թվում՝ տարբեր լեզուներով: Ամբողջ աշխարհո՞ւմ են իրավական փաստաթղթերը ավելի ու ավելի բարդ դառնում, թե՞ դա միայն առանձին երկրների խնդիր է: Ինչպե՞ս կազմակերպել հետազոտական նախագիծ՝ ուսումնասիրելու նման փաստաթղթերի ընթեռնելիությունը: Այս և հարակից այլ հարցերի պատասխաններն է, որ կփնտրենք ու կքննարկենք մեր հանդիպման ընթացքում։
NEW SURVEILLANCE — OLD CHALLENGES. Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ, ԵՐԲ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՄՈՒՏՔ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԲԱՆԱԽՈՍ` ԴՄԻՏՐԻ ՍԵՐԵԲՐԵՆՆԻԿՈՎ
ՎԱՅՐԸ` Ե-ԿԵՆՏՐՈՆ
ԱՄՍԱԹԻՎ ԵՒ ԺԱՄ՝ ՄԱՐՏԻ 16, 17:00
«Նոր հսկողություն» (new surveillance) տերմինը ներմուծել է սոցիոլոգ Գարի Մարքսը՝ նկարագրելու իրավապահ մարմինների աշխատանքի փոփոխությունը 20-րդ դարի երկրորդ կեսին։ Եթե մինչ այդ իրավապահ կառույցների աշխատակիցները ընտրովի ու «թիրախավորված» կերպով էին դիտարկում այլ մարդկանց կյանքը, ապա 1980-1990 թթ. այդ դիտարկումը դառնում է զանգվածային և մշտական: Նոր տեսակի «հսկողության» պրակտիկաները մշտապես քննադատվում են հետազոտողների և իրավապաշտպանների կողմից։ Սակայն նման քննարկումները առանձնապես չեն օգնում՝ հասկանալու, թե ինչպես են նոր տեխնոլոգիաները փոխում ոստիկանության առօրյան։ Դասախոսության սկզբում կներկայացվի վերջին 30 տարիների ընթացքում ոստիկանության գործունեության թվայնացման հիմնական ռազմավարությունների և առօրյա աշխատանքում դրանց ներդրման փորձի պատմությունը։ Մենք կենտրոնանալու ենք նրա վրա, թե ինչպիսի լուծումներ և դժվարություններ են առաջացնում նոր տեխնիկական համակարգերը՝ 1990-ականների սկզբի հեղափոխական CompStat-ից մինչև ներկայումս ներդրվող Big Data Surveillance կամ «մեծածավալ տվյալների հիման վրա արվող հսկողություն» մոդելները: Դասախոսության երկրորդ մասում ավելի մանրամասն կքննարկենք նշված դժվարությունները՝ որպես օրինակ օգտագործելով 2021-2022 թթ․ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի քննիչների ամենօրյա աշխատանքի վերաբերյալ դասախոսության հեղինակի իրականացրած ուսումնասիրության արդյունքները։
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՅՈՒՄ
ԲԱՆԱԽՈՍ` ՎԼԱԴԻՄԻՐ ԿՈՒԴՐՅԱՎՑԵ
ՎԱՅՐԸ` Ե-ԿԵՆՏՐՈՆ
ԱՄՍԱԹԻՎ ԵՒ ԺԱՄ՝ ՄԱՐՏԻ 16, 19:00
Ինչպե՞ս են մարդիկ դառնում հանցագործ։ Ճի՞շտ է արդյոք, որ «կուզիկին միայն գերեզմանը կշտկի»։ Ի՞նչ է «քրեական կարիերան»: Դրանում կա՞ն «մասնագիտություններ» ու «մասնագիտացումներ»։ Ինչպե՞ս է կապված ամուսնական կարգավիճակը կրկնահանցագործության հետ։
Additional Details
To register for this event email your details to nelly.aghabekyan@gmail.com
Date And Time
2023-03-16