
Լուսանկարչությունը որպես սոցիոհումանիտար գիտությունների ուսումնասիրության առարկա
Մարիա Գուրիևա
Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի Միջազգային արվեստի և մշակութային ժառանգության ամբիոնի դոցենտ
Լուսանկարչությունը մի երևույթ է, որը իր պատմականորեն համեմատաբար կարճ գոյության ընթացքում մշտապես նոր մարտահրավերներ է նետում հետազոտողներին։ Ինչպե՞ս համադրել դրա բոլոր հնարավոր ձևերն ու ֆունկցիաները, երբ այն երբեմն արվեստ է, երբեմն՝ զանգվածային պրակտիկա, երբեմն՝ քարոզչություն կամ էլ հիշողության և էմոցիոնալ առանձնահատուկ նշանակություն ունեցող օբյեկտ։ Դասախոսության ընթացքում հեղինակը կխոսի այն մեթոդների ու մոտեցումների մասին, որոնք կիրառվում են լուսանկարչության ուսումնասիրության մեջ, և թե ինչպես են դրանք համադրվում լուսանկարչության մեդիային տարբերվող ոլորտում։
Մարիա Գուրիևա (PhD)՝ լուսանկարչության պատմության և տեսության հետազոտող և դասախոս, Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի Միջազգային արվեստի և մշակութային ժառանգության դպրոցի դոցենտ է։ Մարիայի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է մասնավոր, ընտանեկան լուսանկարչություն, լուսանկարչության սոցիալական և մշակութային պատմություն, լուսանկարչության նյութականություն։ Նա նաև «Հետ (հետ)լուսանկարչությունից» կոնֆերանսի համակազմակերպիչն է։
Օրը՝ Մայիսի 5 Ժամ՝ 19:00 Հասցե՝ Չարենցի փ․ 31/4, 3-րդ հարկ
Additional Details
Start Date - 2025-05-05
To register for this event please visit the following URL: →