Ամառայի դպրոց՝ «Պառակտված հասարակություններ ու մշակույթներ. կոնֆլիկտ և համագործակցություն»

Բանախոս՝

Տարբեր խոսնակներ

Լեզուն՝

Անգլերեն

Օր/Ժամ՝

Հունիսի 15-29, 2024

18 18 people viewed this event.

Հունիսի 15-ից 29-ը Երևանյան միջազգային կրթության կենտրոնը կանցկացնի իր առաջին միջազգային ամառային դպրոցը` «Պառակտված հասարակություններ ու մշակույթներ. կոնֆլիկտ և համագործակցություն» խորագրով: Այս միջոցառումը կմիավորի ուսանողների Եվրասիական տարածաշրջանից և արևմտյան երկրներից՝ խթանելու կարծիքների փոխանակում այսօր տիրող աննախադեպ համաշխարհային ճգնաժամի պայմաններում: Դպրոցի հիմնական նպատակը լինելու է հակամարտությունների պատմական արմատների և ժամանակակից իրողությունների վերլուծությունը:   

Ամառային դպրոցի կազմակերպչական կոմիտեն ընտրել է 20 մասնակցի ավելի քան 50 հայտերից, որ ստացվել էին աշխարհի տարբեր ծայրերից։ Դպրոցի մասնակիցները ներկայացնում են հեղինակավոր կրթական հաստատություններ՝ Կալիֆոռնիայի համալսարան Բերքլիում, Հարվարդի համալսարան, Փրինսթոնի համալսարան, Փենսիլվանիայի համալսարան, Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարան, Բրաունի համալսարան, Սանկտ Պետերբուրգում Եվրոպական համալսարան, Քեմբրիջի համալսարան, Կենտրոնական եվրոպական համալսարան (Վիեննա), Հումբոլդտի համալսարան (Բեռլին), Բոլոնիայի համալսարան, Ամստերդամի համալսարան և Գուիդո Կարլիի անվան սոցիալական հետազոտությունների ազատ միջազգային համալսարան:

Ամառային դպրոցի ուշադրության կենտրոնում Եվրասիայի մշակույթների, հասարակությունների և պետությունների ուսումնասիրությունն է ինչպես ժամանակակից, այնպես էլ պատմական համատեքստում: Հեղինակավոր համալսարաններից և հետազոտական ​​կենտրոններից հրավիրված հայտնի բանախոսներ կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ իմպերիալիզմի և հետգաղութատիրության խնդիրները Եվրասիայում գլոբալ համեմատական ​​համատեքստում, կայսրության և գաղութատիրության պատմությունն ու ժառանգությունը նախկին Խորհրդային Միության և սոցիալիստական ​​երկրների տարածքներում, այդ թվում նաև Հայաստանում և Եվրոպայում, գիտակարգերի ապագաղութացման հրամայականն ու մարտահրավերները, Ռուսաստանի, Եվրասիայի և Արևմուտքի միջև հարաբերությունների մշակութային պատմությունը անցյալում և ներկայում։ Քննարկվելու են նաև ժամանակակից հակամարտությունները և գլոբալ լարվածությունը անսովոր ու տարբերվող տեսանկյուններից:

Ամառային դպրոցի դասախոսները

  • Սթիվեն Հանսոն (Ուիլյամ և Մերիի քոլեջ)
  • Բորիս Կոլոնիցկի (Սանկտ Պետերբուրգում եվրոպական համալսարան)
  • Սյուզան Ֆրանկ (Հումբոլդտի համալսարան, Բեռլին)
  • Գեորգի Դերլուգիան (Նյու Յորքի համալսարան, Աբու Դաբի)
  • Օլեգ Խարխորդին (Սանկտ Պետերբուրգում եվրոպական համալսարան)
  • Յուրի Սլեզկին (Կալիֆոռնիայի համալսարան Բերկլիում)
  • Եկատերինա Պրավիլովա (Փրինսթոնի համալսարան)
  • Ռեյչել Պոլոնսկի (Քեմբրիջի համալսարան)
  • Քեվին Մ․ Փլաթ (Փենսիլվանիայի համալսարան)
  • Ալեքսանդր Իսկանդարյան (Կովկասի ինստիտուտ)
  • Վլադիմիր Գելման (Հելսինկիի համալսարան, Երևանյան միջազգային կրթության կենտրոն)
  • Սերգեյ Ուշակին (Փրինսթոնի համալսարան)

Դպրոցի ծրագիրը կտևի երկու շաբաթ։ Դասընթացները կանցկացվեն Հայաստանում՝ Երևանում և Դիլիջանում։ Ավելին իմանալու համար անցե՛ք այս հղմամբ։

Additional Details

Start Date - 2024-06-15

To register for this event please visit the following URL:

Share With Friends