
«Բյուզանդական հանրապետություն»․ որքանո՞վ է այս հայեցակարգը կիրառելի ժամանակակից քաղաքականության վերլուծության համար
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ին, տեղի կունենա բաց դասախոսություն՝ «Բյուզանդական հանրապետություն»․ որքանո՞վ է այս հայեցակարգը կիրառելի ժամանակակից քաղաքականության վերլուծության համար» վերնագրով։
Դասախոսությունը վարելու է Սանկտ-Պետերբուրգում Եվրոպական համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, “Res Publica” հետազոտական կենտրոնի ղեկավար Օլեգ Խարխորդինը։ Դասախոսությունը կլինի ռուսերեն լեզվով։
Էնթոնի Կալդելիսը իր Тhe Byzantine Republic (Բյուզանդական հանրապետություն) գրքում վերլուծում է Բյուզանդիայի 4-12-րդ դարերի պատմությունը և հանգում այն եզրակացության, որ Բյուզանդիայում ոչ թե թեոկրատիա է եղել, այլ մի բան, որը բյուզանդացիները կամ հռոմեացիները, իսկ այնուհետ ռումերը (այսպես էին իրենք իրենց կոչում Արևելյան հռոմեական կայսրության բնակիչները) res publica են անվանել։ Անտիկ պատմիչներից ոմանք անգամ կարծում էին, որ Օգոստոս Օկտավիանոսի գահակալումից հետո Նոր Հռոմի քաղաքական ռեժիմը կարելի է բնութագրել որպես միապետության և ժողովրդավարության խառնուրդ։
Բանախոսը դիտարկում է այդ մոդելը`վերլուծելու համար ցարիզմի ու ցարական կառավարման երևույթը՝ հաշվի առնելով այն փաստը, որ ռուսերեն царь [ցար] տերմինը մոտ է հռոմեական Caesar (կայսր) տերմինին։ Մոդելը կիրարկվում է՝ վերլուծելու նաև 19-րդ դարի կեսարիզմի հայեցակարգերը, որոնք հիմնականում քննարկում են Նապոլեոն Երրորդի կառավորումը Ֆրանսիայում կամ Բիսմարկինը՝ Պրուսիայում։ Օրինակ, Մաքս Վեբերը գործածել է «կեսարիզմ» տերմին՝ իր «խարիզմա» սոցիոլոգիական հասկացությունը և «պլեբիցիստ ժողովրդավարություն» տեսությունը կառուցարկելիս։ Որքանո՞վ են այս հայեցակարգերը կիրառելի մեր ներկան վերլուծելու համար։
Դասախոսությունը տեղի կունենա Ե-Կենտրոնում (Երևան, Չարենցի 31/4, 3-րդ հարկ)։
Additional Details
To register for this event email your details to nelly.aghabekyan@gmail.com