Յուրի Ագաֆոնովի նոր հոդվածը Scientometrics ամսագրում

18.09.2024

Յուրի Ագաֆոնովի նոր հոդվածը Scientometrics ամսագրում

Երևանյան միջազգային կրթության կենտրոնի գիտաշխատող Յուրի Ագաֆոնովը համահեղինակել է Scientometrics ամսագրում հրապարակված հոդված: Հոդվածի վերնագիրն է «Ռուսական անկախ բժշկական գիտություն. գոյությո՞ւն ունի այն արդյոք»: Աշխատության մեջ օգտագործվում է գիտաչափական վերլուծություն՝ ուսումնասիրելու միջազգային ամսագրերում ռուսական բժշկական հետազոտությունների զարգացումը վերջին տարիներին, և անդրադարձ է արվում միջազգային համագործակցության դերին այս գործընթացում։

Հոդվածում ներկայացված ՍՊԵՀ Գիտության և կրթության ինստիտուցիոնալ վերլուծության կենտրոնի հետազոտական ​​նախագծի արդյունքները։ Նախագիծը նվիրված էր ռուսաստանյան բժիշկների հրապարակումների հետագծերի ուսումնասիրմանը։

Հոդվածը հասանելի է այստեղ։