Թափուր աշխատատեղ Ե-Կենտրոնում․Ակադեմիական տնօրեն

16.10.2023

Թափուր աշխատատեղ Ե-Կենտրոնում․Ակադեմիական տնօրեն

Երևանյան միջազգային կրթության կենտրոնը (Ե-Կենտրոն) փնտրում է որակավորված մասնագետի, ով կզբաղեցնի կենտրոնի ակադեմիական տնօրենի պաշտոնը։

Որակավորումներ

  • Մենք փնտրում ենք առաջնորդի, որն ունի առնվազն 2-3 տարվա ակադեմիական կառավարման աշխատանքային փորձ։
  • Պաշտոնի հավակնորդը պետք է ունենա Phd աստիճան հումանիտար կամ սոցիալական գիտությունների ոլորտում (դիպլոմը պետք է տրված լինի մինչև 2024 թվականի հունվարը):
  • Եվրոպական կամ եվրասիական մեկից ավելի լեզուների իմացությունը պարտադիր է:

Թեկնածուն պետք է լինի նախաձեռնող, ունենա միջանձնային հաղորդակցության և կազմակերպչական ուժեղ հմտություններ, ինչպես նաև տարաբնույթ ու բազմազգ աշխատանքային միջավայրում աշխատելու կարողություն:

Ընտրված թեկնածուից կպահանջվի մշտական բնակություն Երևանում կամ մայրաքաղաքի շրջակայքում 2024 թվականի հունիսի 1-ից ոչ ուշ, կամ ցանկալի է՝ ավելի շուտ։

Դիմորդները պետք է ներկայացնեն ուղեկցող նամակ, CV կամ ինքնակենսագրական և նախորդ երեք գործատուների/ղեկավարների կոնտակտային ցանկը YCIEAcademicSearch@gmail.com էլ․ հասցեին:

Հայտերն ընդունվում են մինչև 2023 թվականի հոկտեմբերի 23-ը։ Այս պաշտոնի մեկնարկի ծրագրված ամսաթիվը 2024 թվականի հունվարն է:

Երևանյան միջազգային կրթության կենտրոնի (Ե-Կենտրոն) մասին
Ե-Կենտրոնը ակադեմիական հանգույց է, որը կազմակերպում է գիտաժողովներ, դասախոսություններ, հանրային միջոցառումներ, կրթական ծրագրեր Երևանում: Ե-կենտրոնը ծառայում է որպես կապող օղակ մի կողմից Հայաստանում, մյուս կողմից՝ Եվրասիայում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Ամերիկայում և այլուր գործող գիտական ​​և մասնագիտական ​​համայնքների միջև։