
«Անցյալի ժառանգության» հայտնագործումը․ «Լավ Խորհրդային Միության» ռազմավարական նպատակներով օգտագործումը Ռուսաստանում
Նոյեմբերի 8-ին բաց դասախոսությամբ հանդես կգա քաղաքական գիտնական Վլադիմիր Գելմանը, ներկայացնելով իր նոր հետազոտությունը այսպես կոչված «լավ Խորհրդային Միության» մասին, սոցիալ-քաղաքական և տնտեսական մի երևակայական կարգուկանոնի, որը մասամբ հիշեցնում է ուշ խորհրդային անցյալը, բայց զուրկ է այդ շրջանին բնորոշ արատներից:
Ռուսական էլիտաները զգալի ջանք ու ռեսուրսներ են ներդրել՝ տարբեր միջոցներով միտումնավոր կերպով առաջ մղելու գաղափարների և պատկերացումների մի շարք, որոնք ներկայացվում են որպես այսպես կոչված «լավ Խորհրդային Միություն»:
Խորհրդային «ժառանգության» տարրերը ի մի են բերվել ընտրողաբար և կոնկրետ նպատակով, այն է՝ պահպանել ներկայիս քաղաքական ստատուս քվոն։ Այդ համակարգը ներառում է պետական կառավարման հիերարխիկ մեխանիզմ, էլիտաների ցածր շրջանառություն և նրանց տրվող արտոնյալ կարգավիճակ, պետական վերահսկողություն առանցքային լրատվամիջոցների նկատմամբ, բռնաճնշումներ՝ այլախոհների և այլն: Միևնույն ժամանակ, ուշ խորհրդային անցյալին հատուկ այնպիսի բաներ, ինչպիսիք են սոցիալական անհավասարության համեմատաբար ցածր մակարդակը և պետական սոցիալական երաշխիքները դուրս են մնացել «ժառանգության» ցանկից:
«Լավ Խորհրդային Միության» մոդելը ներառում էր ոչ միայն շուկայական տնտեսություն և դեֆիցիտների բացակայություն, այլև ինստիտուցիոնալ սահմանափակումների բացակայություն մասնավոր եկամտային աճի, ինչպես նաև էլիտաների կարգավիճակի ու հարստության օրինականացման վրա։ Վլադիմիր Գելմանը «Լավ Խորհրդային Միությունը» դիտարկում է իբրև սոցիալապես կառուցված «անցյալի ժառանգություն», քննում է դրա՝ Ռուսաստանի ներկայիս օրակարգ փոխադրվելու մեխանիզմները՝ վերլուծելով քաղաքական էլիտաների ռազմավարական նախապատվությունները։ Գելմանի քննարկման նյութ է լինելու ինչպես այդ «անցյալի ժառանգության» ազդեցությունը քաղաքականության վրա, այնպես էլ դրա բերած սահմանափակումները ռուսական էլիտաների համար։
Վլադիմիր Գելմանը՝ քաղաքական գիտությունների թեկնածու է, Ե-Կենտրոնի ասոցիացված գիտաշխատող, Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր, ավելի քան 20 գրքերի հեղինակ և խմբագիր, ավելի քան 150 գիտական հոդվածների հեղինակ՝ նվիրված տեսական և համեմատական տեսանկյուններից ռուսական քաղաքականության խնդիրներին։
Additional Details
Date And Time
2023-11-08