
Ինչպե՞ս նորոգենք Երկիրը․ գեոինժեներները կլիմայի փոփոխության դեմ պայքարում
Կլիմայի փոփոխության խնդիրները կարելի է տարբեր կերպ լուծել։ Օրինակ, տնտեսագետներն առաջարկում են փոխել տնտեսական գործակալների վարքը՝ ֆինանսական գործիքների օգնությամբ ազդելով նրանց շարժառիթների վրա։ Բնական գիտություններով զբաղվող գիտնականներն ու գեոինժեներները քննարկում են մեր մոլորակի նպատակաուղղված վերանորոգման տարբերակներն ու պլանավորում են օդից CO2 զտելու, տարբեր մեքենաների, լուսավորող ամպերի ու արհեստական հրաբխերի ստեղծման նախագծեր։ Դեռ երեկ այս անհավանական թվացող գաղափարներն արդեն իրականություն են դառնում։
Իր դասախոսությամբ Օլգա Բիչկովան կպատմի, թե ինչպես են մարդիկ պատմության ընթացքում փորձել նպատակադրված կերպով ազդել կլիմայի վրա, թե ինչ կապ ունեն այս ամենի հետ «րեյնմեյքերները» կամ անձրև ստեղծողները (անգլ․՝ rainmaker), ինչպես նաև կանդրադառնա Երկիրը ենթարկեցնելու նմանատիպ փորձերի էթիկական ու սոցիալական հետևանքներին։
Փիլիսոփայության դոկտոր, սոցիալական գիտությունների թեկնածու, դոցենտ Օլգա Բիչկովան Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանն է և STS (Գիտության և տեխնոլոգիաների հետազոտական կենտրոն) կենտրոնի ղեկավարը։
Additional Details
To register for this event email your details to chrisginosyan@gmail.com
Date And Time
2023-10-05