Շաքարե գետեր. Ուկրաինայի ներդրումը խորհրդային բնապահպանական քաղաքականության մեջ

Բանախոս՝

Անդրեյ Վինոգրադով

Լեզուն՝

Ռուսերեն

Օր/Ժամ՝

Ապրիլի 5,
16։00

76 76 people viewed this event.

Այս պատմությունը Ռուսական կայսրությունում շրջակա միջավայրի աղտոտվածության վերահսկման ոլորտում առաջին նորամուծություններից մեկի անսովոր և անսպասելի ուղու մասին է: Ի հայտ գալով ծայրամասում՝ այն հաջողեց այնքան, որ ընդունվեց Ռուսաստանի կառավարության կողմից և ոչ միայն վերապրեց 1917 թվականի հեղափոխությունը, այլև վաղ խորհրդային շրջանում դարձավ բնապահպանական քաղաքականության հենասյուներից մեկը:

Խոսքը շաքարի գործարանների կեղտաջրերի մաքրման հանձնաժողովների մասին է, որոնք աշխատում էին 19-20-րդ դարերի վերջին Կիևում, Խարկովում և Պոդոլսկում: Դեռևս 1880-ական թվականներին ջրի աղտոտումը շաքարի ճակնդեղի թափոններից վերածվել էր լուրջ խնդրի, որը սպառնում էր գյուղատնտեսությանը և գյուղացիների ավանդական կենսակերպին։ Միևնույն ժամանակ, ռուսական շաքարի արդյունաբերությունը, որ մրցակցում էր «գաղութային» եղեգնաշաքարի հետ, աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ուներ և հսկայական շահույթներ էր բերում արդյունաբերողներին։

Բնապահպանական մշակված օրենսդրության բացակայության պայմաններում գետերի աղտոտման պատճառով հզոր արդյունաբերողների հետ առճակատումը հաջողության շանսեր գրեթե չուներ: Այնուամենայնիվ, տեղական համայնքները կարողացան ստեղծել հանձնաժողովներ, որոնք առաջին անգամ միավորեցին հակամարտող կողմերին՝ մշակելու միասնական, հասկանալի և իրագործելի միջոցներ՝ շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարելու համար։ Նկատենք, որ այսպիսի  փորձառություն ազգային մակարդակում դեռևս գոյություն չուներ: Նրանց համատեղ աշխատանքը զգալիորեն բարելավել է ազգային բնապահպանական քաղաքականությունը։ 

Գրանցվե՛ք և միացե՛ք ապրիլի 5-ին, ժամը 16։00-ին ՀՀ ԳԱԱ Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում (Աճառյան 1, Երևան) Անդրեյ Վինոգրադովի դասախոսությանը, որտեղ նա կպատմի, թե ժամանակին այդ ինչ հանձնաժողովներ են ձևավորվել, ինչպես են վարել արդյունավետ քաղաքականություն և վերջապես, ինչ ճակատագրի են արժանացել ազգային այն նախաձեռնությունները, որոնք ոգեշնչվել են այս օրինակով։

Բուսաբանական այգու մուտքն արժե 500 դրամ։

Անդրեյ Վինոգրադովը բնապահպանական պատմաբան է։ Նա մասնագիտացած է Ռուսաստանի պատմության ուշ կայսերական շրջանի և արդյունաբերական աղտոտվածության դեմ պայքարի պատմության մեջ: 2013 թվականին Շիգաբուտդին Մարջանի անվան Պատմության ինստիտուտում (Կազան, Ռուսաստան) պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Կազանի նահանգը 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին. արդյունաբերության զարգացման բնապահպանական խնդիրները» թեմայով՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական ​​աստիճան։ Նա աշխատել է Կազանի համալսարանում որպես ավագ դասախոս և Տյումենի համալսարանի Շրջակա միջավայրի և հասարակության ուսումնասիրությունների դպրոցում որպես ավագ գիտաշխատող։ Ներկայումս Անդրեյ Վինոգրադովը Ռեյչել Կարսոնի անվան Շրջակա միջավայրի և  հասարակության կենտրոնում (Մյունխեն) պատրաստվում է դոկտորական աշխատանքի (PhD) պաշտպանության՝ «Անշարժ ջրերում. պայքար ջրերի արդյունաբերական աղտոտման դեմ և ռուսական բնապահպանական քաղաքականության ձևավորումը (1871-1931)» թեմայով։ 2023 թվականից նա  Լայպցիգի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի Լայբնիցի անվան ինստիտուտի (GWZO) գիտաշխատող է:

Additional Details

Start Date - 2024-04-05

To register for this event please visit the following URL:

Share With Friends