
Վիկտոր Հենը և մշակաբույսերի ճամփորդությունները
Երբ ժամանակակից նկարազարդողը կամ կինոռեժիսորը զբաղվում են անտիկ թեմաներով, նրանք ձգտում են հնագիտական ճշգրտության հասնել հագուստներով և դեկորներով, առանց վարանելու գործողությունները ծավալելով ժամանակակից Իտալիայում ու Հունաստանում, իրենց արմավենիներով ու նարնջի այգիներով։ Մինչդեռ լանդշաֆտը պատմական կատեգորիա է․ երկու հազար տարիների ընթացքում այգիների, դաշտերի, և անգամ Հունաստանի ու Հռոմի վայրի անտառները բազմիցս փոփոխության են ենթարկվել։ Այս գործընթացն առաջինը նկարագրել է Վիկտոր Հենը (1813–1890)։ Լեզվաբանական վերլուծության մեթոդներով նա հետևել ու գրի է առել տասնյակ բույսերի ու կենդանիների արկածները՝ արմավենիներից վարդեր, ուղտերից հավեր․․․ Դասախոսության հիմքում Հենի բուռն կյանքն է (որը ծավալվել է բանտի, աքսորի, Հանրային գրադարանում երկարատև ծառայության, Ստասովի հետ ընկերության ու Դոստոեվսկու հանդեպ ատելության շուրջ), մշակույթի վերաբերյալ նրա յուրօրինակ փիլիսոփայությունը և հնէալեզվաբանական (Paleolinguistics) իր մեթոդի հնարավորությունները։
Բանախոս Վսեվոլոդ Չելչենկոն դասական լեզվաբան է, լեզվաբանական գիտությունների թեկնածու։ Նա Մատենադարանի և Սանկտ Պետերբուրգի անտիկ կաբինետի գիտաշխատող է
Additional Details
To register for this event email your details to nelly.aghabekyan@gmail.com