Ստիվեն Հենսոն

Հոգաբարձուների խորհրդի անդամ

Ստիվեն Հենսոնը Ուիլյամ և Մերի (W&M) համալսարանի պետական կառավարման դեպարտամենտի պրոֆեսոր է: Նա 2011-2021 թվականներին աշխատել է W&M-ում միջազգային հարցերի գծով քոլեջի ռեկտորի տեղակալի պաշտոնում, իսկ 2021-2022 թվականներին` միջազգային և ակադեմիական հարցերի գծով քոլեջի ռեկտորի տեղակալի պաշտոնում: 2009-2011 թվականներին աշխատել է Սիեթլի Վաշինգտոնի համալսարանում գլոբալ հարցերի գծով քոլեջի ռեկտորի տեղակալի պաշտոնում: Հենսոնը ստացել է իր բակալավրի կոչումը Հարվարդի համալսարանի սոցիալական հետազոտությունների բաժնի (1985թ.), իսկ քաղաքական գիտությունների դոկտորի աստիճանը՝ Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի կողմից (1991 թ.): Լինելով ռուսական, հետկոմունիստական ​​և համեմատական քաղաքագիտության մասնագետ,Հենսոնը բազմաթիվ գրքերի և գիտական ​​հոդվածների հեղինակ է, այդ թվում՝ Post-Imperial Democracies: Ideology and Party Formation in Third Republic France, Weimar Germany, and Post-Soviet Russia (Cambridge University Press, 2010) և Time and Revolution: Marxism and the Design of Soviet Institutions (University of North Carolina Press, 1997): Նրա առաջիկա գրքերի ցանկին են դասվում The Assault on the State: How the Attack on Modern Governance Threatens Our Futures (Polity, 2024) և The Evolution of Regimes (Cambridge University Press, forthcoming): 2014 թվականին Հենսոնը զբաղեցրել է Սլավոնական, Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի հետազոտությունների ասոցիացիայի (ASEEES) նախագահի պաշտոնը։