ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պե՞տք է արդյոք հումանիտար գիտություններին տվյալների վերլուծությունը

07.09.2023

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պե՞տք է արդյոք հումանիտար գիտություններին տվյալների վերլուծությունը

Օգոստոսի 17-ին Ե-Կենտրոնը հյուրընկալել էր համակարգչային գրականագետ, Պոտսդամի համալսարանի (Գերմանիա) թվային հումանիտար գիտությունների համակարգող և sysblok.ru անկախ լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Դանիլ Սկոռինկինին։ Դասախոսության վերնագիրն արդեն հուշում է, թե ինչի մասին էր նա պատմում՝ ի վերջո, հումանիտար գիտություններով զբաղվող մարդուն ինչի՞ն է պետք թվային տեխնոլոգիան, ի՞նչ է այն տալիս գրականություն, արվեստ կամ պատմությունն ուսումնասիրողին։

Տեխնոլոգիական զարգացման և ինտերգման մասին հիմնարար պատկերացումներ կազմելուց հետո լսարանը ծանոթացավ տեքստերի հետ աշխատող մի գործիքի հետ, որը միանգամից կարողանում է ոճաչափական վերլուծության ենթարկել իլիոնավոր բառեր՝ արդյունքում «ճանաչելով» տեքստի հեղինակին ու նրա ձեռագիրը։ Դանիլ Սկոռինկինը Python-ով աշխատող այս պարզ տեխնոլոգիայով անգամ կլաստերային վերլուծության էր ենթարկել հայ գրականության մի քանի հեղինակների՝ Արփիար Արփիարյանի, Խաչատուր Աբովյանի և Մուրացանի ստեղծագործությունները։

Իհարկե, անդրադարձ կատարվեց տարբեր ուսումնասիրության առարկաների՝ Ֆրանսիայի առաջին պառլամենտական ուժերի հռետորաբանությանը, կերպարվեստին և այլն։ Հետաքրքրական էր նաև այն վարկածը, որ, գուցե, 75 տարիների ընթացքում հոլիվուդյան ֆիլմերի կադրերը դարձել են ավելի արագ ու մուգ։ Փոխվել է անգամ ֆիլմի պաստառների գունապնակը՝ տաք, կարմրավուն երանգներից դառնալով ավելի սառը, կապտավուն։

Պատասխանելով վերնագրում հնչեցված հարցին՝ Սկոռինկինը պնդում է, որ հումանիտար գիտությունների ցանկացած ոլորտում աշխատող մարդուն իսկապես պետք է տվյալների վերլուծությունը թե՛ տարբեր գործողություններ հեշտացնելու, ավտոմատացնելու, արագացնելու համար, և թե՛ նոր բացահայտումների ու ժամանակին համահունչ քայլելու համար։