Արթուրն ավարտել է Հայ-Ռուսական համալսարանը (Երևան, Հայաստան) իրավագիտության բակալավրի կոչումով, այնուհետև Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում ավարտել է «Եվրոպական հասարակություններ» մագիստրոսական ծրագիրը: Իր մագիստրոսական աշխատանքում Արթուրն ուսումնասիրել է Հայ առաքելական եկեղեցու դերը Քյոլնի հայկական սփյուռքի համայնքային կյանքում:
Նախքան Երևանյան միջազգային կրթության կենտրոնին միանալը Արթուրն աշխատել է որպես մոնիտորինգի և գնահատման մասնագետի օգնական «Action Against Hunger» հումանիտար ՀԿ-ում:
Համալսարանական տարիներին Արթուրը հիմնականում հետաքրքրված է եղել որա��ական հետազոտություններով։ Այժմ նա ցանկանում է խորացնել իր հմտությունները քանակական տվյալների վերլուծության մեջ և հատուկ հետաքրքրություն ունի սոցիալական հետազոտություններում նոր տեխնոլոգիաների և մեծ տվյալների կիրառման նկատմամբ: