
Իվան Կուրիլա՝ «Պայքար անցյալի համար․ ինչպես է քաղաքականությունը փոխում պատմությունը»
Պատմությունը վաղուց արդեն դադարել է լինել միայն գիտնականների ոլորտ՝ վերածվելով ամենահզոր զենքերից մեկին քաղաքական գործիչների մարտերում։ Քանդված հուշարձաններ, վերաշարադրված դասագրքեր, փողոցների նոր անվանումներ. մեկ անգամ չէ, որ տեսել ենք նման բաներ և կարծես թե ապագայում էլ չենք խուսափի դրանց կրկնությունից։ Համաշխարհային պատմության տարբեր մեկնաբանություններ են առաջ քաշվել՝ ծառայելու քաղաքական մենեջերներին, բայց այս պահին դրանք բախվում են ժողովրդական զանգվածների դիմադրությանը։
Սանկտ Պետերբուրգում Եվրոպական համալսարանի պրոֆեսոր Իվան Կուրիլան կոնկրետ օրինակներով ցույց է տալիս, թե ինչպես է փոխվում անցյալը և ում է դա պետք։ Նա նաև ներկայացնում է, թե ինչպես է մեր անդրադարձը պատմությանը և դրա նոր մեկնաբանությունը ազդում տարբեր երկրների արտաքին և ներքին քաղաքականության վրա: Գիրքը կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են կողմնորոշվել ժամանակակից աշխարհում և հատկապես Ռուսաստանում ծավալվող պատմական բանավեճերում:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 19:00-ին պատմաբան Իվան Կուրիլան կներկայացնի իր «Պայքար անցյալի համար․ ինչպես է քաղաքականությունը փոխում պատմությունը» գիրքը։ Հանդիպումը կվարի քաղաքագետ, «Օրակուլ» հրատարակչության տնօրեն Ռուբեն Իշխանյանը։ Միջոցառումը տեղի կունենա Common Ground գրախանութ-սրճարանում (Բաղրամյան 6):
Date And Time
2023-12-08