«Բարև, ես եմ». կինոդիտում Վիգեն Գալստյանի հետ

Բանախոս՝

Վիգեն Գալստյան

Լեզուն՝

Անգլերեն

Օր/Ժամ՝

Դեկտեմբերի 6, 18։30

Հասցե՝

93 93 people viewed this event.

Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ»-ը մոդեռնիստական կինոյի գլուխգործոց է ոչ միայն սովետահայկական, այլ նաև համաշխարհային կինոյում։ Այն դեռևս 1966 թվականին դարձել է Կաննի կինոփառատոնում ներկայացված խորհրդային տարիների հատուկենտ գործերից մեկը, և հատկանշական է, որ փառատոն է վերադարձել 2023-ին՝ նշանավորելով հայկական կինոյի 100-ամյակը։

Ֆիլմն ունի իրական հիմքեր․ այն պատմում է ճանաչված ֆիզիկոս Արտյոմ Մանվելյանի նվաճումների ու նրա կողմից Հայաստանում տիեզերագիտական լաբորատորիայի հիմնադրման մասին։ Գիտական վերելքները համադրվում են Արտյոմի Երկրորդ Համաշխարհային պատերազմից մնացած հիշողությունների, ռազմաճակատում կորցրած սիրո ու ընկերների մասին ջերմ ու ծանր ապրումների հետ։

Միացե՛ք մեզ դեկտեմբերի 6-ին ժամը 18։30-ին Եղիշե Չարենց 31/4 հասցեում գտնվող Երևանյան միջազգային կրթության կենտրոնում (Ե-Կենտրոն), որտեղ հյուրընկալելու ենք արվեստի պատմաբան և համադրող Վիգեն Գալստյանին։ Կինոդիտումից բացի Վ․ Գալստյանը կպատմի ֆիլմի գեղարվեստական արժեքի մասին, որին կհաջորդի նաև քննարկում, հարց ու պատասխան։

Դասախոսությունն անգլերեն է, ֆիլմը՝ հայերեն, անգլերեն ենթագրերով։

Event registration closed.
 
Date And Time

2023-12-06 to
2023-12-06
 
Registration End Date

2023-12-06
 
Location

Event Types

Event Category

Share With Friends