
Մերի Ուոլսթոնքրաֆթ՝ «Ի պաշտպանություն կանանց իրավունքների»
Մերի Շելլին «Ֆրանկենշտեյն» դասական սարսափ գրքի հայտնի հեղինակն է։ Իսկ նրա մայրը՝ Մերի Ուոլստոնքրաֆթը, որն ավելի քիչ է հայտնի, եղել է փիլիսոփա ու կանանց իրավունքների համար պայքարող։ Նա է գրել գենդերային հավասարությունը ջատագովող առաջին ու ամենակարևոր գրքերից մեկը՝ «Ի պաշտպանություն կանանց իրավունքների»։ Մերի Ուոլսթոնքրաֆթն ուներ քաջ, զգացմունքային, կրքոտ ու միաժամանակ Լուսավորության դարաշրջանին հատուկ ռացիոնալ ձեռագիր։ Նա արտասովոր էր ինչպես կանանց իրավունքների ու կրթության համար պայքարում, այնպես էլ իր անձնական կյանքում։
«Ի պաշտպանություն կանանց իրավունքների» գիրքը գրվել է 1972 թվականին, Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, երբ Ուոլսթոնքրաֆթը որպես Մեծ բրիտանիայի քաղաքացի թաքուն ապրում էր ֆրանսիայում։
Միացե՛ք մեզ դեկտեմբերի 5-ին ժամը 19։00-ին «A1 Art Space» սրճարանում (Աբովյան 1/1) քննարկելու նրա կարճ, բայց լեցուն կյանքը, կարդալու գրքից հատվածներ ու քննարկելու նրա փիլիսոփայական փաստարկները։
Չմոռանաք նախապես գրանցվել և հրավիրել ձեր ընկերներին։
Ինչպես միշտ, մասնակցության արժեքն ընդամենը սրճարանի բարից/խոհանոցից որևէ պատվերն է։
Date And Time
2023-12-05