Նոյեմբերի 1-2-ը Երևանում տեղի ունեցավ «Հաստատելով և հաղթահարելով սահմանները. Մեծ Կովկասը տարածաշրջանային և համաշխարհային պատմության մեջ XVIII-XX դդ․» միջազգային գիտաժողովը։
Գիտաժողովի շրջանակներում պատմաբանները Մեծ Կովկասը քննարկեցին որպես սահմանային տարածք, որը պարունակում է զանազան մշակութային, սոցիալական և քաղաքական համատեքստեր: Ի դեպ, սահմաններ ասելով խոսքը չէր գնում միայն քարտեզների վրա գծված սահմանների մասին, այլ որոնք անցել են իշխանության և կառավարման ինստիտուտների, հանրային տարածքների, իրավական ավանդույթների և նորարարությունների, կենցաղային պրակտիկայի, գեղարվեստական ստեղծագործությնների, մշակութային խորհրդանիշների և պատկերների միջով։
Իրենց գիտական հետազոտություններով ելույթ ունեցան պատմաբաններ Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից և Նիդեռլանդներից։
Շուրջ հիսուն ազատ ունկնդիրներին հաջողվեց լսել, քննարկել ու բանավիճել ելույթների բազմազան թեմաների շուրջ՝ Մեծ Կովկասի տարածաշրջանի կայսրություններից մինչև ազգային ծրագրեր, խորհրդային շրջանի բերած փոփոխություններից մինչև ինքնության հաստատում։
Գիտաժողովը կազմակերպել էին Սանկտ Պետերբուրգում Եվրոպական համալսարանը և Երևանյան միջազգային կրթության կենտրոնը (Ե-Կենտրոն)։ Գիտաժողովը թույլ տվեց գնահատել միջազգային ակադեմիական համագործակցության հեռանկարները և որոշել համատեղ գիտական նախագծերի առաջնահերթ թեմաները:



















