Նախորդ շաբաթ Հայաստանում էր Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի պրոֆեսոր Բորիս Կոլոնիցկին։ Պրոֆեսորը Երևանում պատմական ու պատմաքաղաքական թեմաներով հանրային միջոցառումների մասնակցեց ու դասախոսություններ վարեց։
Հակիրճ այդ մասին՝
Մայիսի 27-ին Կոլոնիցկին Հայաստանի պատմության թանգարանում դասախոսություն կարդաց «Մոռացված պատերա՞զմ. Առաջին համաշխարհային պատերազմի հիշողությունը ԽՍՀՄ-ում և հետխորհրդային տարածքում» թեմայով։
Մայիսի 29-ին Common ground գրախանությում պրոֆեսորը ներկայացրեց «Բառեր և հակամարտություններ. առճակատման լեզուն և քաղաքացիական պատերազմի էսկալացիան Ռուսաստանում» գիրքը։
Հունիսի 1-ին արդեն Ե-Կենտրոնում Բորիս Կոլոնիցկին բաց դասախոսությամբ հանդես եկավ «Լենինը` որպես հիշողության վայր հետխորհրդային Ռուսաստանում» թեմայով։
Կոլոնիցկու հայաստանյան այցն ու դասախոսությունները կազմակերպվել էին Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի և Ե-Կենտրոնի համատեղ ջանքերով։